Մալայզիայում Կիմ Չեն Նամի սպանության գործով ևս 4 մարդու են փնտրում
Մալայզիայի ոստիկանությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության գործով փնտրում է ևս 4 կասկածյալի: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հաղորդվում է՝ չորս կասկածյալները լքել են Մալայզիան հենց սպանության օրը:
Ոստիկանության տվյալներով՝ ԿԺԴՀ առաջնորդի եղբոր մահվան պատճառը դեռևս պարզ չէ: