Փետրվարի 19-ի կարևոր իրադարձությունները. պատմական անդրադարձ
Փետրվարի 19, տարվա 50-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 315 (նահանջ տարիներին՝ 316) օր։
Դեպքեր
197՝ Լուգդունումի ճակատամարտը Հին Հռոմի կայսրեր Կլոդիոս Ալբինոսի և Սեպտիմիոս Սևերոսի միջև։
356՝ Կոստանդիոս II կայսեր հրամանագրով Հռոմում փակվում են հեթանոսական տաճարները;
1878՝ կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում։
1905՝ սկսվեց Մուկդենյան ճակատամարտը, ռուս-ճապոնական պատերազմի նշանավոր մարտերից մեկը։
1915՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Դարդանելյան գործողությունը։
1928՝ երկրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)
1954՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի հրամանագրով Ղրիմի մարզը ՌԽՍԴՀ կազմից անցնում է Ուկրաինայի կազմ
1984՝ XIV Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Սարաևո, Հարավսլավիա)։
1985՝ Իսպանիայի Բասկերի երկրում Օյզ լեռանը Բոինգ 727 ինքնաթիռի բախվելու զոհ է դառնում 148 մարդ
1986՝ տիեզերք դուրս եկավ «Միր» խորհրդային ուղեծրային կայանը։
2003՝ Իրանի Քերման քաղաքի մոտ ռազմական ԻԼ-76 ինքնաթիռի վթարից զոհվում է 275 մարդ
2004՝ Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին։
2006՝ Մեքսիկայում ածխահանքում մեթանի պայթյունից զոհվում է 65 ածխահատ
Տոներ
Կետ ձկան համաշխարհային օր
Թուրքմենստան Թուրքմենստան՝ Դրոշի օր
Իսլանդիա Իսլանդիա՝ Կանանց օր
Հայաստան Հայաստան՝ Գիրք նվիրելու օր
Հնդկաստան Հնդկաստան՝ Շիվաջիի օր
Մեքսիկա Մեքսիկա՝ Զինված ուժերի օր