Նոր «Lada 4x4»-ը՝ մեքենա իսկական տղամարդկանց համար
«АвтоВАЗ»-ի նախագահ Նիկոլյա Մորը պատասխանել է լեգենդար «Lada 4x4»-ի նոր սերնդի մասին հարցերին: Նրա խոսքով՝ սերնդափոփոխությունը պետք է ակներևաբար արտացոլվի: Այս մասին գրում է «Российская Газета»-ն:
«Աշխարհում միայն երկու այդպիսի մեքենա կա՝ «Lada 4x4»-ը և «Land Rover Defender»-ը: Այս արժանիքը պետք է պահպանել»,- նշել է նա Lenta.ru-ի հետ զրույցում:
Ինչպես հայտնել է Մորը, «4х4»-ի նոր սերնդի արտաքինը հավանաբար կլինի «Lada» մակնիշի նոր «X» կերպարի ոճում:
«Մենք ցանկանում էինք այնպիսի բան անել, որ ստեղծենք վստահելի, կոշտ մեքենա իսկական տղամարդկան համար»,- նշել է թոփ-մենեջերը:
Ընկերությունում ինժեներների հատուկ խումբ էր ձևավորվել, որը կզբաղվեր «Lada 4x4 NG»-ի նախագծով: