Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից հետո հոսպիտալացված 35-ամյա երիտասարդը մահացել է. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ փետրվարի 19-ին, գիշերը ժամը 01:40-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 36բ շենքի բնակիչ, 35-ամյա Հայկ Մնացականյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մեկ օր առաջ ծայրահեղ ծանր վիճակով Երևան-Երասխավան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 36բ շենքի բնակիչ, 35-ամյա Հայկ Մնացականյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի Դիմիտրով գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի 45 ԼR 045 համարանիշի ավտոմեքենայով Դիմիտրով գյուղի կամրջի մոտ բախվել էր բետոնե սյանը, այնուհետեև՝ գազատար խողովակին և դուրս եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մանրամասները՝ այստեղ: