Ռոյ Ջոնսը հայտնել է կարիերան ավարտելու մասին
Ամերիկացի բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսը հայտնել է կարիերան ավարտելու իր մտադրության մասին: Այս մասին գրում է «Russia Today»-ը՝ հղում տալով «Boxing Scene»-ին:
«Այո, ես կարծում եմ, որ այս տարին վերջինը կլինի, և ես սա ասում եմ բոլորին. Երբ դուք հասնեք իմ տարիքին, դուք չեք իմանա, թե տարիներից որը կլինի վերջինը»,- հայտնել է բռնցքամարտիկը:
Ռոյ Ջոնսը նաև հավելել է, որ հասկանում է, որ մենամարտերից ցանկացածը կարող է լինել եզրափակիչն իր կարիերայում:
2015 թվականին բռնցքամարտիկը ստացել էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: