Մշտական արտագաղթելու թույլտվությունը պետք է արժենա 108 000 դոլար
Մեկ քաղաքացու կայացման ընթացքում պետությունը 18 տարի շարունակ ծախսում է տարեկան մոտ $6,000: Ուրեմն ՀՀ-ից մշտական արտագաղթելու թույլտվությունը պետք է արժենա $108 000: Քեշով կմուծի, աշխատանքային ստաժով կփագվի, թե ներդրում կբերի երկիր, դա իր գործն է:
Փաստացի սաղովս քցվում ենք, որոշում ենք, որ ջրամբար պիտի սարքենք, մի երկու տեղ ասֆալտ գցենք, ուսուցիչներին ռոճիկ տանք: Շատ փող չունենք դրա համար, ինչ անում ենք մեր հնարավորությունների սահմաններում ենք անում:
Հայաստանը Բելգիա չէ, բայց Աֆղանստան էլ չէ: Սակայն էն ջահելը, որ մի քսան տարի վայելել է ՀՀ ասֆալտը, ջրամբարը և ուսուցիչը, որոշում է, որ պիտի գնա ուրիշ երկրում աշխատի: Մենք ծնենք, մենք մեծացնենք, որ ուրիշը վայելի: Չէ, ինձ թվում է դա արդար չէ: Սահմանները փակելու գաղափարը այդքան էլ սխալ բան չէ:
Ասում է. «Հայաստանը լավ երեխա դաստիարակելու տեղ է, բայց լավ ապրելու տեղ չի»: Դե կներեք էլի, այդ լավ դաստիարակման համար վճարել է պետք:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք