Իշխանությունները վերարտադրվելու են, ու կյանքն էլ իր հին հունով շարունակելու է գնալ դեպի անկում
Ընտրացուցակների ներկայացումն ավարտվեց: Սա հաշվետվության մի յուրօրինակ փուլ է, երբ պարզ է դառնում, թե արդյո՞ք ժողովուրդն ունակ գտնվեց իր ներսից առաջ բերել այնպիսի անհատների, ովքեր մարդկանց կտանեին ինքնակազմակերպման այնպիսի մակարդակի, որ կյանքն էական դրական փոփոխությունների ենթարկվեր:
Ընտրությանը մասնակից քաղաքական ուժերի մեջ չկա ընդդիմադիր այնպիսի հոսանք, որն իշխանափոխության թեկուզ փոքր հույսեր արթնացներ:
Իսկ հիմա նայեք ձեր շուրջը. ընտրություններին հայտ չներկայացրածների մեջ կա՞ն արդյոք այնպիսի քաղաքական ուժեր, որոնք երկիրը դրական փոփոխությունների տանելու հույս են առաջացնում:
Չկան:
Եվ ստացվում է, որ իշխանությունները վերարտադրվելու են ու կյանքն էլ իր հին հունով շարունակելու է գնալ դեպի անկում:
Բայց ախր սոցցանցերը տարիներ շարունակ եռում էին կրքերից. ու ոչ մի էական արդյունք, ելքի ոչ մի ծրագիր չկա:
Հիմա հասկացա՞ք, որ քաղաքական հայհոյանքը, տրտունջը, անեծքը, լացը, ծաղրը պարապ զբաղմունք են, դրանք քաղաքական օնանիզմ են, դրանք չեն նյութականանում և ելքի ծրագիր չեն դառնում:
Թողեք դա, դադարեք հերոսացնել հայհոյախոսներին ու ծաղրողներին, թողեք տրտունջն ու լացը:
Իրավիճակից ելք կա:
Արծրուն Պեպանյան. Ֆեյսբուք