Ամենավտանգավոր տարիքը՝ մեքենա վարելու համար
Ամերիկացի գիտնականները Դեթրոյտի համալսարանից կարողացել են որոշել մարդու ամենավտանգավոր տարիքը ավտոմեքենայի ղեկին նստելու համար: Այս մասին գրում է Riafan.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի մասնակիցներն են դարձել ավելի քան 100 կամավորներ՝ 19-ից 59 տարեկան: Փորձարկման ընթացքում նրանք ուղղակի վարել են իրենց անձնական մեքենաները, իսկ գիտնականները ֆիքսել են օրգանիզմի արձագանքը որոշ իրավիճակներում:
Գիտնականները եզրահանգման համար օգտագործել են մի շարք ցուցիչներ, ինչպիսիք են սթրեսակայունությունը, ուշադրությունը, ինչպես նաև դժվար իրավիճակներում որոշում կայացնելու ունակությունը:
Արդյունքում նրանք պարզել են, որ մեծ տարիքի վարորդները հակված են ՃՏՊ-ներում հայտնվելու մեծ ռիսկ ունենալուն ավելի, քան երիտասարդները՝ 18-ից 24 տարեկան: