Պատրա՛ստ եղեք բիոահաբեկչություններին. Բիլ Գեյթս
«Microsoft»-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը հայտնել է, որ երկրների կառավարությունները պետք է միջոցների մի մասը հատկացնեն նոր սպառնալիքի՝ կենսաբանական ահաբեկչությունների պայքարի դեմ: Այս մասին նա հայտնել է Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Business Insider»-ին:
Գեյթսի խոսքով՝ շատ հավանական է, որ խաբեբաների ժամանակակից մտադրությունները համադրվեն վտանգավոր վարակների մահացու տարբերակի հետ, օրինակ՝ գրիպի:
«Բանն այն է, որ մենք առողջության անվտանգության ապահովման քայլերը չենք կապում մեր վախերի և ռիսկերի միջազգային անվտանգության հետ: Դա ի հայտ կգա ահաբեկիչների ձեռքով թե՞ բնության կամքով: Վարակաբաններն ասում են, որ օդակաթիլային եղանակով տարածվող պաթոգենը կարող է սպանել ավելի քան 30 միլիոն մարդու»,- նշել է նա: