«SpaceX» ընկերությունը վերջին պահին չեղարկել է Falcon 9 հրթիռի թռիչքը
Տեխնիկական խնդիրների պատճառով «SpaceX» ընկերությունը վերջին պահին չեղարկել է Falcon 9 հրթիռի թռիչքը:Այս մասին հայտնում է Interfax.ru-ն:
Ընկերության տնօրեն Իլոն Մաքսը հայտնել է, որ խնդիրը առաջին աստճանի շարժիչի մեջ էր, ապա ավելացրել էր, որ 99%-ով ամեն ինչ բարեհաջող կավարտվեր, սակայն մեկ տոկոս կասկածը արժե, որ մի օր էլ սպասեն: Արդյունքում հրթիռի թռիչքը տեղափոխել են կիրակի օրը: