Հայաստանում քաղաքական կյանքն օր-օրի դառնում է էլ ավելի հետաքրքիր
Աստիճանաբար օրակարգային հարթակ է մտնում այն հարցը, թե առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանն ինչպիսի պետություն է լինելու և մարդիկ հանուն ո՞ր Հայաստանի պետք է իրենց քվեն տան այս կամ այն կուսակցությանը:
Գոնե ինձ համար հարցերի հարցը հետևյալն է․ Առաջիկա հինգ տարիների ընթացքում կստորագրվի՞, արդյոք, Արցախի հարատև ու արժանապատիվ խաղաղության պայմանագիրը, կլուծվի՞ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու խնդիրը, Հայաստանը կդառնա՞ իսկապես իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան և սոցիալական պետություն, թե՞ կշարունակվի խորացող մեկուսացումը և, ըստ էության, պատերազմական վիճակը Ադրբեջանի հետ, արտագաղթը կշարունակվի սպառնալից տեմպերով, երկիրը կմնա տնտեսական ծանր կացության մեջ, և հինգ տարի անց նորից կխոսենք նույն խնդիրների գոյության մասին, ասել է, թե՝ հինգ տարի անց նորից կդոփենք տեղում:
Նորայր Նորիկյան.ֆեյսբուք: