Լավրովը կոչ է արել վերականգնել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցությունը
Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ռազմական հարաբերություններ վերականգնելու օգտին:Այս մասին գրում է Interfax.ru-ն:
«Զգուշավորություններն ու կասկածները վերացնելու համար պետք է վերականգնել ռազմական համագործակցությունը»,- նշել է Լավրովը Մյունխենում ունեցած ելույթի ժամանակ: Նախարարը նաև ավելացրել է, որ մարտին հնարավոր է կայանա Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև փորձագիտական հանդիպում, որի ժամանակ կքննարկվեն Բալթիկայի օդային անվտանգության հարցերը: