Լավրովը հայտնել է Պուտինի և Թրամփի հանդիպման պայմանավորվածության մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այն հարցին, թե արդյոք ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները չեն պատրաստվում հանդիպել մոտ ժամանակներս, պատասխանել է, որ «կա պայմանավորվածություն այն մասին, որ այդ հանդիպումը պետք է կայանա:»Այս մասին հայտնում է Interfax.ru-ն:
«Հանդիպումը պետք է լինի լավագույնս պլանավորված և պետք է կայանա այն ժամանակ, երբ երկու նախագահներին հարմար կլինի:»,- հայտնել է Լավրովը լրագրողներին Մյունխենում, որտեղ օրերս տեղի է ունեցել անվտանգության համաժողովը: