Մինսկում օրերս տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց
Մինսկում օրերս տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց, որի ընթացքում մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել իշխանությունների կողմից գործազրկության հարկման վերջին որոշումը:Խաղաղ ցույցը կարճ ժամանակ անց, սակայն, վեր է ածվել անկառավարելի երթի, որի ընթացքում տեղի են ունեցել անկարգություններ:
Ցույցի մասնակիցների կողմից հնչել են հակաիշխանական լոզունգներ` պահանջելով նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը:Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ցույցում տեղ գտած անկարգությունները հիշեցնում են ուկրաինական մայդանը:Այս ամենի հետ կապված նշենք , որ պատահականություն չէր արևմտյան որոշակի փորձագիտական շրջանակներում Բելառուսում ՌԴ կողմից հեղաշրջման կազմակերպման հնարավոր սցենարների քննարկումների կազմակերպումը, որտեղ ներգրավված էին նաև հեղինակավոր զինվորականներ ու փորձագետներ նույն Հյուսիսատլանտյան դաշինքից:
Կարեն Վերանյան.ֆեյսբուք: