25 տարվա ընթացքում չկարողացանք ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորել. Մերկել
Սառը պատերազմի ժամանակներից ի վետ Արևմուտքն ու Ռուսաստանը չեն կարողացել կայուն հարաբերություններ կառուցել: Այս մասին հայտնել է Գերմաիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսին: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
«Վերջին 25 տարիներին մենք չկարողացանք հաստատել կայուն հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն չէ՞ որ Ռուսաստանը մեր հարևանն է, Եվրամիության համար արտաքին հարևանը»,- նշել է նա:
Իր կողմից նա խոստացել է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի կարգավորվի երկխոսությունը և կոնկրետ միջազգային կարգուկանոնը:
«Ես անդադար կաշխատեմ, որ մենք Ռուսաստանի հետ կարողանանք հաստատել լավ հարաբերություններ՝ չնայած տարբեր հարցերով ունեցած տարակարծություններին»,- ընդգծել է նա: