Ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանն ու Արևմուտքն ընդհանուր շահեր ունի. Մերկել
Ռուսաստանն ու Արևմուտքն ընդհանուր շահեր ունեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Պետք է փնտրել միասնական մոտեցում և շարունակել համատեղ աշխատանքն այդ ոլորտում : Այս մասին գրում է РИА Новсоти-ն՝ վկայակոչելով Մյունխենի կոֆերանսի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արած հայտարարությունը:
«Մտածում եմ, որ հենց այստեղ մենք ընդհանուր շահեր ունենք և կարող ենք համագործակցել»,- ասել է կանցլերը:
«Մենք պետք է միասնական մոտեցումներ փնտրենք իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարում: Այստեղ մենք ընդհանուր հետաքրքրություններ ունենք, այստեղ մենք կարող ենք միասին աշխատել»,- ասել է Մերկելը: