Աճուրդի է հանվել Հիտլերի «զանգվածային ոչնչացման զենք» հանդիսացող հեռախոսը
Աճուրդի է հանվել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին պատկանող կարմիր հեռախոսը: Այս մասին գրում է «BBC»-ն: Վաճառքը տեղի կունենա այս շաբաթ:
Հեռախոսը, որի հետևի մասում գրված է Հիտլերի անունը և պատկերված է նացիստական խորհրդանիշը, հայտնաբերվել է Բեռլինում՝ նրա բունկերում, 1945 թվականին:
Հեռախոսը հայտնաբերել են խորհրդային զինվորները, ովքեր այն փոխանցել են որպես հուշանվեր բրիտանացի գեներալ Ռալֆ Ռեյներին: Հեռախոսը վաճառում է նրա որդին: Աճուրդը տեղի կունենա Մերիլենդում՝ Չեսապիկ քաղաքում:
«Alexander Historical Auctions» աճուրդի տունը հայտնել է, որ աճուրդը կսկսվի 100 000 դոլարից: Կազմակերպիչները հույս ունեն, որ հեռախոսի համար կվճարեն շուրջ 300 000 դոլար:
Աճուրդի տան ներկայացուցիչն այդ հեռախոսն անվանել է «զանգվածային ոչնչացման զենք»: Հիտլերը հաճախ էր զանգում դրանով, որպեսզի հրամաններ տա, այդ թվում՝ մահապատիժներ և սպանությունների մասին: