ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կպահպանվեն մինչ «Մինսկի» ամբողջական կատարումը. Մոգերինի
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կգործեն մինչ Մինսկի համաձայնագրի ամբողջական կատարումը: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Մյունխենում ընթացող կոնֆերանսի ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը:
«ԵՄ-ն Ուկրաինային շատ ուղղություններով է աջակցում»,- ասել է նա՝ հիշեցնելով Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակով պայմանավորված ՌԴ-ի դեմ առաջ բերված պատժամիջոցները:
«Այդ պատժամիջոցները սերտորեն կապված են Մինսկի համաձայնագրի ամբողջական կատարման հետ: Այս դիրքորոշումը ԵՄ-ում պահպանվում է»,- հավելել է գործիչը: