Անձի առևանգման և սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալվել են Վարդան Օսկանյանի տղան ու նրա աներձագի տղան. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել են 33-ամյա Արա Օսկանյանն ու 25-ամյա Հրանտ Սերադարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Աբովյան քաղաքում սիրիահայ, 30-ամյա Նժդեհ Բերբերյանին ազատությունից ապօրինաբար զրկելու և սպանության սպառնալիքի տակ առևանգելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածներից Ա. Օսկանյանը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի տղան է, իսկ Հ. Սերադարյանը՝ Վ. Օսկանյանի աներձագի տղան։ Վերջիններս ոստիկանության Մաշտոցի բաժին ինքնակամ են ներկայացել, որից հետո նրանք տեղափոխվել են ոստիկանության Աբովյանի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է ինչ-որ գումարային հարց, և Ա. Օսկանյանը «պռակատից» «յաշիկ» է վարձել, քանի որ իր ավտոմեքենան վթարված է եղել, այնուհետև, ըստ առևանգվածի հայտարարության, իրեն «յաշիկով» տեղափոխել են Աբովյան քաղաք, որտեղ էլ իրեն զրկել են ազատությունից ու սպանության սպառնալիքներ տեղացել։ Մանրամասները՝ այստեղ: