Վարդան Օսկանյանի որդին ձերբակալվել է. վերջինս խոշոր գումար է տարվել
Արտաքի գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի մասնակցությամբ հերթական աղմկահարույց միջադեպն է գրանցվել Երևանում:
Նախօրեին Արա Օսկանյանն իր սփյուռքահայ ընկերների հետ խոշոր գումար է պարվել «TOTO» բուքմեյքերական գրասենյակում:
Օսկանյանի որդին հանդիպել է գումարը հաղթած անձին՝ առաջարկելով հետաձգել այն վճարելու օրը: Համաձայնության չգալուց հետո, Օսկանյանի որդին, ընկերների հետ առևանգել է այդ անձին, դաժան ծեծի ենթարկել:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ Արա Օսկանյանը հոր ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու, ով մինչ օրս առողջական լուրջ խնդիրներ ունի:
Անուշիկ Պողոսյան. ֆեյսբուք: