Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Nissan Teana»-ն ու «Honda»-ն. վերջինն էլ մխրճվել է բելառուսական ավիաընկերության գրասենյակի մեջ. կան վիրավորներ. Sahmshyan.com
Sahmshyan.com-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում՝ Հանրային ռադիոընկերության դիմաց, բախվել են Honda մակնիշի 35 DF 031 համարանիշի և Nissan Teana մակնիշի 35 DF 393 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, առաջ ընթացել և մխրճվել բելառուսական ավիաըներությանը պատկանող գրասենյակի մեջ՝ կոտրելով ապակե ցուցափեղկերը։ Վթարի հետևանքով Honda-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատարի գլխավորությամբ։Մանրամասները՝ այստեղ: