Պուտինը խոսել է Մերկելի և Օլանդի հետ
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի՝ Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Կողմերը քննարկել են Մինսկի պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև փորձել են լուծումներ գտնել ուկրաինական ճգնաժամային իրավիճակը շտկելու համար:
Պուտինը նաև տեղեկացրել է Մերկելին և Օլանդին ռուս-թուրք-իրանական պայմանավորվածությունների վերաբերյալ ՝ Սիրիայում կրակի դադարեցման քայլերի ձեռնարկաման մասին և Աստանայում տեղի ունենալիք հանդիպման մասին:
Ավելի վաղ դեսպանական տեղեկատուն հայտնել է, որ Մոսկվան ուզում է տեսնել Ռամզիին ՄԱԿ-ի ներկայացուցիչ՝ Աստանայում հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենալու հունվարի 23-ին: