Սկանդալ` Կապանի բժշկական կենտրոնում. 19-ամյա հիվանդը պնդում է, որ 53-ամյա անեսթեզիոլոգ-ռևմատոլոգը բժիշկների սենյակում փորձել է իրեն բռնաբարել. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Աբգարյանի կողմից քրեական գործ է հարուցվել Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի բնակիչ, 19-ամյա Աստղիկ Հ.-ի բողոքի հիման վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 18-ին, Աստղիկ Հ.-ն ոստիկանության Կապանի բաժին հայտնել է, որ ժամը 00։30-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ-ռևմատոլոգ Անուշավան Կարապետյանը իր կամքին հակառակ փորձել է բռնաբարել իրեն։ Մանրամասները՝ այստեղ: