Իտալիայի վարչապետը հայտնել է, որ մինչև այս տարվա ավարտը հնարավոր է ոչնչացնել «Իսլամական պետությանը»
Ընթացիկ տարվա ավարտին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը կարող է ոչնչացված լինել: Այս մասին գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հնչեցրած խոսքերը Մերկելի հետ ունցեած մամուլի ասուլիսի ընթացքում:
«2017 թ.-ը կարող է դառնալ տարի, երբ մենք կկարողանանք ռազմական առումով հաղթել «ԻՊ»-ին»,- ասել է գործիչը:
Իտալիայի վարչապետը նաև խոստովանել է, որ «ԻՊ»-ի դեմ հաղթանակը չի նշանակում ահաբեկչական վտանգի ամբողջական ոչնչացում: «Այդ պատճառով մենք պետք է նաև ապագայում սերտորեն համագործակցենք այդ ուղղությամբ»,- նշել է վարչապետը: