Իրաքցի գեներալը հայտնել է Մոսուլի արևելյան հատվածի ազատագրման մասին
Իրաքի Զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների՝ ավելի քան 2 տարի տևած վերահսկողությունից ամբողջությամբ ազատագրել են Մոսուլի արևելյան հատվածը: Այս մասին գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով պետության հատուկ նշանակության ուժերի գեներալ Աբդել Հանի ալ-Ասադիին:
Իրաքցի գեներալի խոսքով՝ կառավարական ուժերը «հսկողություն են հաստատել Մոսուլի՝ Տիգրիսի ձախ ափին տարածվող հատվածում»: Նա նաև նշել է, որ «ստեղծվել է Տիգրիսի աջ ափի՝ Մոսուլ քաղաքի արևմտյան հատվաի ազատագրման ծրագիրը»
Միևնույն ժամանակ Մոսուլի ազատագրման գործողությունը կառավարողները հերքել են ալ Ասադի խոսքերը՝ նշելով, որ ««ԻՊ»-ի դիրքերի ուղղությամբ առաջխաղացումը քաղաքի մի քանի շրջաններում դեռ շարունակվում է»: