Շահում է Ամերիկան, շահում են ամերիկահայերը, շահում է Հայաստանը
Ուրեմն Հայաստանի բյուջեն մի երկու տարում կարելի է քսանապատկել: Բանից պարզվում է՝ Ամերիկան իր 2.5 միլիոն բանտարկյալների վրա տարեկան ծախսում է 80 միլիարդ դոլար գումար: Թրամփին համոզում ենք, որ ախպեր, արի դրա կեսը տուր մեզ, մենք կպահենք քո բանտարկյալներին: 40 միլիարդից 5 միլիարդը ծախսում ենք Ամասիայի կողմերը մի հատ մեծ «Հանցավան» անունով քրեակատարողական հիմնարկ ենք կառուցում ու դառնում ենք տարեկան 40 միլիարդ բյուջե ունեցող կուկլա երկիր:
Եթե չհամաձայնվի բոլոր բանտարկյալներին տալ կարող ենք մեր հայ բանտարկյալներին ուզել, որոնք կազմում են մոտ 25 000 և դրա դիմաց առաջարկել մեզ տալ 500 միլիոն: 100 միլիոնը ծախսելով բանտարկյալների վրա 400 միլիոնը կուղղենք գիտության, տնտեսության զարգացման, բանակի և այլ կարիքների վրա:
Մեր Հայաստանի օդն ու ջուր խմելով մեր հայրենակիցները կուղղվեն, քանի որ նրանց մեծ մասը նախկին հայաստանցիներ են և հանցավոր ուղին են բռնել կարոտից ու սթրեսից: Շահում է Ամերիկան, շահում են ամերիկահայերը, շահում է Հայաստանը:
Ապրես Զոհրաբյան. ֆեյսբուք: