ՄԻՊ-ը մանրամասներ է ներկայացրել Չինարի գյուղի ուղղությամբ դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի դիվերսիայի և հաջորդ օրերի գնդակոծությունների մասին (տեսանյութեր և լուսանկարներ)
Այսօր` hունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամփոփեց անցած տարվա դեկտեմբերին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի դիվերսիոն հարձակումից հետո ՄԻՊ-ի կատարած փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Անդրադառնալով Տավուշի մարզի Չինարի գյուղում դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած դեպքերին, Արման Թաթոյանը նշեց, որ դրանք լուրջ խախտումներ են եղել ադրբեջանական կողմից:
«Այդ օրը Գեղարքունիքի ստորաբաժանման ղեկավարն այցելել է գյուղ, անձամբ զրույց է ունեցել Չինարիի գյուղապետի հետ, ապա սկսվել են փաստահավաք աշխատանքները»,- պնդեց նա:
ՄԻՊ-ը նաև ընդգծեց, որ փաստահավաք խումբն այս անգամ բոլորովին նոր ուղղությամբ է աշխատել, և այդ գործունեության հիմնական ուղղության իմաստը, ամենակարևոր խնդիրը՝ քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանությունն է:
ՄԻՊ-ը հատուկ զեկույց է պատրաստել, որը ներկայացվեց լրագրողներին: Այնտեղ կան փաստեր, լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ 3 հայ զինծառայողների կյանքից զրկումը տեղի է ունեցել այն պարագայում, երբ բացակայել է որևէ վտանգ հայ զինծառայողի կողմից հակառակորդին վտանգ հասցնելու:
Նշենք նաև, որ ՄԻՊ-ը հայտնեց, որ կրակոցները շարունակվել են, այսինքն` միայն դեկտեմբերի 29-ի դեպքերով չեն սահմանափակվել: Հունվարի 3-ին գյուղի վրա եղել են գնդակոծություններ դպրոցի ու մանկապարտեզի ուղղությամբ, ինչպես նաև մի շարք քաղաքացիների տների ուղղությամբ: Երեխաները ստիպված են եղել թաքստոցներում պատսպարվել և հունվարի 3-ի գնդակոծությունները վտանգավոր են եղել, քանի որ երեխաները կարող էին լինել այդտեղ:
Արման Թաթոյանն անդրադառնալով հունվարի 8-ի գիշերն արձակված կրակոցներին պնդեց, որ քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու առումով գիշերն ամենավտանգավոր ժամանակն է հանդիսանում:
ՄԻՊ-ի փաստահավաք խմբի աշխատանքներում անդրադարձ կա նաև հունվարի 13-ին Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ արձակված կրակաերթին: «Ես իմ միջազգային գործընկերների հետ կապի մեջ եմ լինում նման դեպքերում, և կարծում եմ, որ իրենց մոտ էլ այդ օրը եղել է նախազգուշացում, որ պետք է շրջանառել այդ ճանապարհը»:
ՄԻ պաշտպանը նաև հավելեց, որ Տավուշի մարզում իրենք ստորաբաժանում չունեն, և այս դեպքերը մեկ անգամ ևս հաստատում են, որ դրա կարիքը շատ մեծ է: