Սյունիքի մարզպետը նշել է Կապանի բժշկական կենտրոնի տնօրենին ազատելու պատճառները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սմբատ Օրբելյանն ազատվել է աշխատանքից:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժանձնակազմին: Հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է հանձնաժողովի կողմից բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումները, անդրադարձել է վերջին շրջանում Կապանի բժշկական կենտրոնում պարբերաբար տեղի ունեցող մահացության դեպքերին: Հանդիպման ընթացքում Վահե Հակոբյանը պատասխանել է բժիշկների բարձրացրած հարցերին:
Նշենք, որ 2017 թվականի հունվարի 17-ին լուծվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանի հետ կնքված պայմանագիրը՝ հիմք ընդունելով տնօրենի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստը, որն արձանագրվել է ՀՀ Սյունիքի մարզպետի 2017 թվականի հունվարի 13-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացության մեջ:
Վ. Հակոբյանն իր խոսքում ասել է, որ այսօր ներկայացնելու է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: