Ալ-Բաբ քաղաքի մոտ թուրքերը լուրջ խնդիրների առաջ են կանգնած
ԱՄՆ կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիան առաջին անգամ օդից օգնել է թուրքական զինուժին՝ ավիահարվածներ հասցնելով իսլամականների կայանատեղիներին Սիրիայի ալ-Բաբ քաղաքի մոտ:
Մինչ այդ, ռուսական օդուժն էր օգնում թուրքերին, իսկ հիմա՝ նաև ամերիկյան օդուժը:
Մի բան հստակ է՝ Սիրիայի հյուսիսում՝ ալ-Բաբ քաղաքի մոտ, թուրքերը լուրջ խնդիրների առաջ են կանգնած: Արդեն երկար ժամանակ է ինչ պաշարել են ալ-Բաբը և չեն կարողանում գրավել այն:
Ալ-Բաբում ամրացած իսլամականները կարողանում են հաջող դիմադրություն ցուցաբերել թուրքերին:
Սարգսի Գրիգորյան. ֆեյսբուք: