Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը դեսպան է նշանակվել նաև Կոստա Ռիկայում և Կուբայում
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանին, համատեղության կարգով, նշանակել Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո)»:
Նախագահի մեկ այլ հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանին, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):