Նախագահը հրամանագիր է ստորագրել Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Արաբական Միացյալ Էմիրությունների հյուսիսային էմիրությունները»: