Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններին հանդես կգա դաշինքով
Ինչպես հայտնի է, երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ԲՀԿ նախկին նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հանրային պահանջին ընդառաջ գնալով, որոշել է բացել իր կողմից փակված քաղաքական էջը և վերադառնալ քաղաքական դաշտ:
Վերջինիս քաղաքական դաշտ վերադարձը կազդարարվի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելով, իսկ այդ ընտրությունները, ինչպես հայտարարեց Գագիկ Ծառուկյանը, ճակատագրական են լինելու Հայաստանի ապագահի համար:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններին հանդես կգա դաշինքով, որը կկրի «Միասնություն» անունը: Վերջինիս շուրջ արդեն հավաքվել են մի շարք հասարակական և քաղաքական դեմքեր, որոնք մտադիր են սատարել նրան: