Արաբկիր վարչական շրջանի թիվ 2 ընտրատարածքում թեժ պայքար է սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է, «Երևանի Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում թեժ պայքար է սպասվում։ Վերջին տվյալներով՝ ՀՀԿ-ում հանգրվանած Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ստիպված կլինի մրցակցության մեջ մտնել Արաբկիրում իրապես հեղինակություն ունեցող անձանց հետ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ ընտրատարածքից պատգամավոր է առաջադրվելու Արաբկիրի նախկին թաղապետ, «Երիցյաններ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանը։
Նա, հիշեցնենք, բավական մեծ ձայներով թաղապետ ընտրվեց։ Իսկ թե ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում, որ ընտրացուցակով է առաջադրվելու որպես ռեյտինգային պատգամավորի թեկնածու, առայժմ հնարավոր չեղավ պարզել։ Ալբերտ Երիցյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։