Աջափնյակի թաղապետարանի ղեկավարությունը որոշել է թաքցնել մի ամբողջ բաժնի աշխատակիցների
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում, որտեղ տեղադրված է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի վերաբերյալ տեղեկություն, բացակայում է առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինը։
Ի դեպ, տեղեկացնենք, որ մյուս վարչական շրջանների աշխատակազմերը ներկայացված են ամբողջությամբ, այդ թվում առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինը։ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի նկարագրությունում առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի բացակայությունը, սակայն, այլ պատճառներ ունի։
Բանն այն է, որ այս բաժնի պետը՝ Գարրի Սարգսյանը, մշտապես հայտնվել է քրեական պատմությունների մեջ, ինչի պատճառով Աջափնյակի թաղապետարանի ղեկավարությունը պարզապես որոշել է նրան թաքցնել։ Ի դեպ, «Ժողովուրդ»–ի հետ զրույցում Աջափնյակի թաղապետարանից տեղեկացրին, որ Գարրի Սարգսյանը աշխատանքից ազատվել է, այժմ նշված բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է Արմեն Մանուչարյանը։ Իսկ տվյալ բաժնի նկարագրության մասին բացակայությունը թաղապետարանի աշխատակիցները չկարողացան բացատրել»:
Մանրամասները՝ «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: