Գերմանիայում կարող են դատի տալ Օսվենցիմի ևս 3 պահակի
Գերմանիայում մոտ ժամանակներս կարող է անցկացվել ևս 3 դատ՝ կապված Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի պահակների հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Suddeutsche Zeitung-ին:
Դատախազ Յենս Ռոմմելը, ով ղեկավարում է ազգային սոցիալիզմի հանցագործությունների բացահայտման գծով կենտրոնը, հայտնել է, որ Օսվենցիմի 3 պահակների գործերն արդեն տրված են Հերի, Շտուտգարտի և Օլդենբուրգի դատախազություններ:
Նա նույնպես նշել է, որ կասկածյալներն այժմ 90 տարեկան են: