Շղթայական ավտովթար՝ Կոմիտասում գտնվող «SAS» սուպերմարկետի հարևանությամբ. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հունվարի15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Samand մակնիշի 60 ZZ 606 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 01 PP 014 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Porche մակնիշի 88 AO 707 համարանիշի և BYD մակնիշի 372 OZ 64 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Մանրամասները՝ այստեղ: