Կոլիզեյ. հետաքրքիր փաստեր
Կոլիզեյը Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնն է, նաև կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից է, որն ժամանակին կրկեսի շենք էր: Իր անունը ստացել է «կոլոս» բառից, որը հունարեն է, նշանակում մեծ: Կոլիզեյ է կոչվել 8-րդ դարից, կամ իր հսկա չափերի կամ էլ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը: Այսպիսով, արձան-կոթողն իր անունն է տվել այդ հսկա կրկեսին:
Կոլիզեյը կիսաբոլորաձև էր և ուներ 188 մետր երկարություն, 156 մետր լայնություն և 48.5 մետր բարձրություն, ուր 80 կարգ աստիճանների վրա տեղավորվում էին 50-60 հազար հանդիսատես:
Կոլիզեյը գտնվում է Հռոմում` Ներոնի Ոսկե Տանը պատկանող լճակի մոտ: