Հարավային Կորեայի նախագահի դեմ բողոքի ցույցին մասնակցել է 1,6 մլն մարդ
Ի նշան Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի դեմ բողոքի` այսօր Սեուլում փողոց է դուրս եկել մոտ 1,6 միլիոն մարդ:
Ինչպես փոխանցում է The Korea Times-ը` նման գործողություններ տեղի են ունենում ամբողջ երկրում: Ցուցարարների ընդհանուր թիվը կարող է լինել ավելի քան 2 մլն մարդ:
Հիշեցնենք, որ մեծածավալ բողոքի ակցիաներ են սկսվել Հարավային Կորեայում, ինչի պատճառը նախագահ Պակ Կին Հեի և նրա մտերիմ ընկերուհի Ցոյ Սուն Սիլի շուրջ ստեղված սկանդալն է:
Ցոյ Սուն Սիլը կասկածվում է բազմաթիվ պետական գաղտնիքների մասին տեղեկություններ ունենալու մեջ` չզբաղեցնելով որևէ պետական պաշտոն: Ինչպես հաղորդվում է` նախագահը ընկերուհու հետ քննարկել է նույնիսկ իր ելույթների տեքստերը: