Միայն գործն է խոսում, պետք չէ, որ մարդը խոսի և իր արածն ասի. Սառա Եսայան (տեսանյութ և լուսանկարներ)
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, վերաբացվեց Երևանի «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան»:
Կառլեն Եսայանի կնոջ՝ տիկին Սառայի խոսքով` ամուսնու հիմնական կարգախոսն էր. «Աշխատել առանց խոսելու»:
«Միայն գործն է խոսում, պետք չէ, որ մարդը խոսի և իր արածը ասի»,- ասաց Սառա Եսայանը Operativ.am-ի հետ զրույցում:
Operativ.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Կառլեն Եսայանը աշխատանքային պայմաններում պահանջկոտ էր, նա նշեց. «Խիստ էր, նույնն էլ ընտանիքում: Ամեն տեղ նույնն էր` բարի, համբերատար, խորհրդատու»:
Իսկ պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանն էլ հիշեց՝ ամենակարևոր բանը, որ Կառլեն Եսայանից սովորել է, այն է, որ միայն կարդալուց հետո պետք է փաստաթուղթը ստարագրել:
«Ամեն փաստաթուղթ ստորագրելիս հիշում եմ, որ մինչև վերջ պետք է կարդամ»,- նշեց Աննա Սիսոսյանը:
Նա վստահեցրեց, որ վերակառուցումից հետո պոլիկլինիկան գործունեության ձևը չի փոխել, աշխատում է նույն հիմունքներով, պարզապես սարքավորումներն են նորացվել ու թարմացվել:
Աննա Սիսոյանի խոսքով՝ հիվանդներին շարունակելու են անվճար սպասարկել, ինչպես նախկինում է եղել:
«Վերակառուցումը չի արվել ֆինանսական ակնկալիքներ ունենալու նպատակով, այլ զուտ արվել է բուժսպասարկման որակը բարձացնելու համար»,- հավելեց պոլիկլինիկայի տնօրենը Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում: