«Յոնջլախցի Նորո» մականվամբ նախկինում դատվածին դատարանը կալանավորեց. նա տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. Shamshyan.com (տեսանյութ)
Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանը միջնորդություն է ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի «Յոնջլախցի Նորո» մականվամբ Երևանի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մխիթար Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը և Յոնջլախցի Նորոն, ով կասկածվում է ապօրինի զենք կրելու և սպանություն կատարելու մեջ, կալանավորվեց։
Մանրամասները՝ այստեղ: