Ուկրաինական թոք-շոուի եթերն ընդհատվել է Մայդանի շուրջ պատգամավորների վեճի պատճառով
«Սև հայելի» թոք-շոուի երեկոյան հեռարձակումը ժամանակից շուտ է ընդհատվել, Մայդանի իրադարձությունների շուրջ Ուկրաինայի Գերագույն Ռադայի 2 պատգամավորների միջև ծագած վեճի պատճառով: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Интер» հեռուստաալիքով ուկրաիներեն լեզվով հեռարձակվող «Սև հայելի» թոք-շոուի ժամանակ 2014 թ.-ին Կիևում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ քննարկումները սկսել է պատգամավոր Ալեքսանդր Վիլկուլը, ինչը շարունակել է պատգամավոր Դմիտրի Դոբրոդոմովը:
Քննարկումները վիճաբանության են վերածվել: Պատգամավորները սկսել են բարձր խոսել և ընդհատել միմյանց: Հաշված րոպեներ անց Դոբրոդոմովը թոք-շոուի մի քանի մասնակիցների հետ լքել է տարածքը: