Պարզեցում՝ գործարքի գնի ձևակերպման գործընթացում
Մաքսային և հարկային ծառայությունների գործունեությունը նոր փոփոխություների փուլ է մտել: Տնտեսավարողների գործունեությանը չխոչնդոտելու համար որոշվել է տնտեսվարող – հարկային, մաքսային ծառայություն շփումը հասցնել մինիմալի, որոնց ուղղությամբ ձեռնարկվումեն անհրաժեշտ քայլեր:
Այս հարցում առավել ակտուալ է հարկային ծառայության անհարկի միջամտության և ուռճացված թղթաբանության հարցում տնետսվարողների մոտ առաջ եկած անհանգստությունը: Տնտեսվարողների շահերից ելնելով՝ ՊԵԿ-ը մշակել է էլեկտրոնային հայտարարագրամն մեխանիզմ, որի շնորհիվ նվազագույնի է հասնում մաքսային մարմին-հարկատու շփումը:
ԵԱՏՄ պահանջներով արտաքին տնտեսական գործունեութուն իրականացնողը պարտավր է ապրանքների հայտարարգրի հետ միասին մաքսային մարմին ներկայացնել մաքսային արժեքի հայտարարագիր: ՊԵԿ-ը, չցանկանալով լրացուցիչ թղթաբանությամբ մաքսային մարմնի հետ շփումն ավելացնել, ԵՏՄ երկրներից առաջինն է, որ մշակել և կիրառում է մաքսային արժեքի հայտարարագրի ներկայացման էլեկտրոնային համակարգ:
Այս համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս մեծ հաշվով խնայել և մաքսային մարմնի և տնտեսվարողի ժամանակը և միջոցները, ինչպես նաև նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:
Հ.Գ. ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել նաև բեռների հայտարարագրման էլեկտրոնային համակարգ, որը գործելու է 2017թ-ից:
Անի Սանոսյան. Ֆեյսբուք