Նոր մանրամասներ՝ Ինդոնեզիայում անհետացած ինքնաթիռի վերաբերյալ
Ինդոնեզիայում ոստիկանական ինքնաթիռի անկման հետևանքով զոհված է համարվում ամենաքիչը 12 մարդ: Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ հղում անելով Jakarta Post-ին:
Հաղորդվում է, որ ինքնաթիռը կործանվել է Հարավչինական ծովում գտնվող ինդոնեզական Ռիաու կղզիներում:
Ինքնաթիռը Պանկալպինանգ քաղաքից թռիչք էր կատարում դեպի Բաթամ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ինդոնեզիայում ուղևորատար փոքրիկ ինքնաթիռ է անհետացել ռադարից: