Ռուսաստանը Հալեպը ականազերծելու գործողությունների ժամանակ ռոբոտներ կօգտագործի
Հալեպի հարավային շրջաններն ականազերծելու գործողությանը մասնակցելու համար Սիրիա ուղևորված ռուսական սակրավորների ջոկատը զինված կլինի ռոբոտացված «Ուրան-6» համակարգով: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Տեղեկության աղբյուրի խոսքով՝ տեխնիկան արդարացրել է իրեն Պալմիրում այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին անցկացված ականազերծման գործողությունների ընթացքում:
Հալեպում կօգտագործվի ամենաքիչը մի քանի «Ուրան-6» համակարգ: