Մանր եղջերավորների արտահանումը աճել է երեք անգամ
Ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակած տվյալները, պարզ է դառնում, որ այս տարվա դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանվել շուրջ 2179 տոննա մանր եղջերավոր կենդանիների միս:
Համեմատության համար պետք է նշել, որ նախորդ տարի արտահանումը կազմել էր 681.8 տոննա: Եվս մեկ կարևոր փաստ. արտահանված մանր եղջերավորների մոտ 50 տոկոսը այլ շուկաներ է մուտք գործել սեպտեմբերից 22-ից հետո:
Այս միտումը պահպանելու դեպքում տարեվերջին հնարավոր կլինի ավելացնել ներկայիս արդյունքները և տարին ավարտել ավելի բարձր ցուցանիշներով:
Տնտեսական անկյուն. Ֆեյսբուք