Ինդոնեզիայում ռադարից ուղևորատար ինքնաթիռ է անհետացել
Ինդոնեզիայում ուղևորատար փոքրիկ ինքնաթիռ է անհետացել ռադարից: Այս մասին Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Ինքնաթիռում 15 մարդ կար: Այն ուղևորվում էր Սինգապուրից հարավ ընկած Բաթամ կղզի:
Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: Դեպքի մանրամասները չեն հաղորդվում: Ենթադրվում է, որ ինքնաթիռը պատկանում էր ինդոնեզական ոստիկանությանը: