Ռուսաստանում գողություն արած անձը հայտնաբերվել է Վաղարշապատում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն:
Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից՝ Անդրանիկ Հ.-ն հուլիսի 2-ից ՌԴ Նիժնեգորոդսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: