ՀՀ-ում կհիմնվեն ինտենսիվ այգիներ
Գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար բացի պետական աջակցությունից, հարկավոր է համագործակցություն սկսել նաև միջազգային կառույցների կամ այլ պետությունների հետ:
Հայաստանը Ճապոնական կառավարության հետ համատեղ մշակում է «Արդյունքների հիման վրա քաղաքականության մշակում և իրականացում» ծրագիրը:
Ծրագրի համաձայն ակնկալվում է, որ պետության յուրաքանչյուր ծրագիր կունենա որոշակի նպատակներ և թվային չափորոշիչներ: Եվս մեկ լավ նորություն: ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում ակնկալվում է ստեղծել նաև ինտենսիվ այգիների գիտական կենտրոն:
Կհիմնվեն ընկույզի, խնձորի և ծիրանի այգիները: Դրանք հնարավորություն կտան որոշակի վերապատրաստման ծրագրեր իրականացնել սկսնակ ագրոնոմների համար:
Մանե Զաքարյան. Ֆեյսբուք