Ռոնալդուին կասկածում են հարկային խարդախությունների մեջ
Մադրիդյան «Ռեալ» ֆուտբոլային ակումբի և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին կասկածում են մոտ 150 միլիոն եվրոյի չափով հարկեր թաքցնելու մեջ: Այս մասին գրում է Риа Новости-ն՝ հղում անելով Spiegel-ին:
Գերմանական պարբերականի լրագրողները հանդիսանում են եվրոպական ԶԼՄ-ների «Footbal Leaks» անվանումով ընկերության անդամները, որոնց նպատակը ժամանակակից ֆուտբոլում ապօրինի գործողությունների մերկացումն է։
Ինչպես նշում է Spiegel-ը՝ Ռոնալդուն հարկերը թաքցրել է Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում և Շվեյցարիայում գտնվող օֆշորների օգնությամբ։