Բրիտանուհի թոշակառուն գիրքը դպրոցի գրադարանին է հանձնել 63 տարի անց
Բրիտանացի թոշակառու մի կին գիրքը դպրոցին է վերադարձրել 63 տարի անց: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
70-ամյա կինը տանը մաքրություն անելիս գտել է Ռոբերտ Սթիվենսոնի 1929 թ.-ի հրատարակության գրքերից մեկը:
«Կինը, ով վերադարձրել է մեզ Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի գիրքը, ներողություն է խնդրել, որ չի վերադարձրել այն ավելի շուտ: Բայց լավ է ուշ, քան երբեք»,- նշել է դպրոցի գրադարանավարուհի Լիզ Սոյերը: